hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Փաստաբանական ծառայությունների մատուցման հրավեր

Փաստաբանական ծառայությունների մատուցման հրավեր

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է փաստաբանական ծառայություններ մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ներկայացնելու առաջարկ։

 

Փորձագիտական ծառայության նպատակը

Ծառայություններ մատուցողը պետք է ապահովի դատական ներկայացուցչություն և պաշտպանություն անձի գործով, ում իրավունքները խախտվել են հաշմանդամության սահմանման (բժշկասոցիալական փորձաքննության կամ ֆունկցիոնալության գնահատման) գործընթացում։

 

Աշխատանքի ծավալը

Ծառայություններ մատուցողի հիմնական պարտականություններն են՝

  • Անձի և ծրագրային թիմի հետ համագործակցությամբ հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը.
  • Կազմել հայցադիմումներ և իրավական բնույթի այլ փաստաթղթեր.
  • Ապահովել դատական ներկայացուցչություն.
  • Ներկայացնել միջնորդություններ.
  • Ներկայացնել ամփոփ հաշվետվություն իրականացված աշխատանքների մասին.
  • Համագործակցել ծրագրային թիմի հետ։

 

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Փաստաբանական գործունեության արտոնագիր,
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենդրական դաշտի իմացություն,
  • Հայերենի գերազանց իմացություն։

 

Ժամկետները և այլ մանրամասները

Աշխատանքները պետք է սկսել 2023 թ. մայիսի 10-ից։

Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող փաստաբանների կողմից առաջարկների ներկայացումը։ 

 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն)՝ 

  • Ինքնակենսագրական (CV),
  • Ծառայությունների գնային առաջարկ (ըստ ձևի)։ 

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև 2023 թ. մայիսի 7-ը (ներառյալ) ուղարկել էլեկտրոնային փոստով info@dra.am հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «NEF/302»: Հարցերի դեպքում կարող եք գրել նշված էլ. փոստին, կազմակերպության ֆեյսբուքյան էջին կամ զանգել (+374 77) 400 350 հեռախոսահամարին։ 

 

Կազմակերպության մասին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ և լիարժեք իրականացումը Հայաստանում։

 

Ծրագրի մասին

Սույն ծրագիրն իրականացվում է «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (Strive) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի:

28.04.2023

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են