hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Տեղի ունեցավ դասընթաց «Համընդհանուր դիզայն և մատչելիություն» թեմայով

Տեղի ունեցավ դասընթաց «Համընդհանուր դիզայն և մատչելիություն» թեմայով

«Համընդհանուր դիզայն և մատչելիություն» երկօրյա ներածական դասընթացին ավելի քան քսան մասնակից բարելավեց իր իրազեկվածությունը և գիտելիքները թեմայի վերաբերյալ։ 

 

Սա Հայաստանում արված՝ համընդհանուր դիզայնի մասին առաջին դասընթացն էր մասնագետների և ոչ մասնագետների համար։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք, ճարտարապետները, կրթության և այլ ոլորտների մասնագետները հնարավորություն ունեցան համագործակցաբար ուսումնասիրել համընդհանուր դիզայնի սկզբունքները։

 

Պատկերի նկարագրություն - Սեղանի շուրջ նստած են Վահան Դիշլանյանը, Արմինե Սահակյանը, Արմինե Ավագյանը և Ռուզաննա Ղազարյանը։ Նրանց մեջտեղում կանգնած է Սաշա Անիկուշինը։

 

Դասընթացը վարեցին Սաշա Անիկուշինը և Նարեկ Մինասյանը, ովքեր երկու օրվա ընթացքում անդրադարձան համընդհանուր դիզայնի կիրառության տարբեր հարցերի՝ ֆիզիկական միջավայրից մինչև արվեստ։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ից Մուշեղ Հովսեփյանը մասնակիցներին ներկայացրեց համընդհանուր դիզայնի և մատչելիության օրենսդրությունը Հայաստանում։

 

Դասընթացը կազմակերպվել էր օգոստոսի 28-ին և 29-ին կազմակերպության նախաձեռնությամբ։ Այն կազմակերպվել էր առավելագույնս հաշվի առնելով մասնակիցների կարիքները և համընդհանուր դիզայնի սկզբունքները՝ օրինակ դառնալու նաև հանդիպումների կազմակերպման տեսանկյունից։ 

 

Երկրորդ օրվա ավարտին մասնակիցները խմբային աշխատանքի ժամանակ դիտարկեցին երևանյան երեք միջավայրեր՝ ստուգելու դրանց համապատասխանությունը համընդհանուր դիզայնի սկզբունքին և ներկայացնելու գործնական առաջարկներ։

 

 

 

04.09.2023

Հոդված9, Article9

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են