hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Հոգեկան առողջություն, մարդու իրավունքներ և օրենսդրություն. նոր ուղեցույց

Հոգեկան առողջություն, մարդու իրավունքներ և օրենսդրություն. նոր ուղեցույց

Հոգեկան առողջությունը հանրային առողջության առաջնահերթություն և մարդու հիմնարար իրավունք է։ Վերջին տարիներին ամբողջ աշխարհում տեղի են ունենում քննարկումներ հոգեկան առողջության ոլորտի ամբողջական վերափոխման ուղղությամբ։ Մասնավորապես, թե ինչպես է հոգեկան առողջությունը ընկալվում, հասցեագրվում և աջակցվում առողջապահական հաստատություններում և դրանից դուրս։

 

Այնուամենայնիվ, հոգեկան առողջության մասին օրենքները դեռևս չեն կարողանում լուծել խտրականության արմատացած խնդիրները և ապահովել մարդու բոլոր իրավունքները, ներառյալ հոգեկան առողջության հաստատություններում: Այս հարցերում երկրներին աջակցելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը համատեղ մշակել են «Հոգեկան առողջություն, մարդու իրավունքներ և օրենսդրություն. ուղղորդում և պրակտիկա» վերնագրով հրապարակումը:

 

Ուղեցույցն ուրվագծում է իրավական այն դրույթները, որոնք անհրաժեշտ են ապաինստիտուցիոնալացումը խթանելու, որակյալ, անձակենտրոն և համայնքահենք հոգեկան առողջության ծառայությունների մատչելիությունն և բոլոր մարդկանց գործունակության իրավունքն ապահովելու համար:

 

Ուղեցույցն անդրադառնում է հարցերի, ինչպիսիք հոգեկան առողջության ոլորտում հարկադրանքի դադարեցումն է, ճգնաժամային իրավիճակներում աջակցությունը։  Այն առաջարկում է քայլեր՝ ուղղված հոգեկան առողջության ծառայությունների ստեղծմանը, որոնք հարգում են մարդու արժանապատվությունը և համապատասխանում են մարդու իրավունքների միջազգային չափանիշներին: 

 

Ուղեցույցի մշակմանն իր համեստ ներդրումն է ունեցել նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն, որի մասին նշում առկա է նաև հրապարակման մեջ։

 

Ուղեցույցը հասանելի է անգլերենով։

 

Ընթերցել

10.10.2023

Հոդված25, Article25

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են