hy
  • en
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Disability Rights Agenda NGO
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Մեր մասին
    • Ով ենք մենք
    • Ծառայություններ
    • Թիմ
    • Գործընկերներ
    • Մեդիա
    • Հնարավորություններ
    • Կապ
  • Ծրագրեր
  • Հրապարակումներ
    • Նորություններ
    • Դիրքորոշումներ
    • Զեկույցներ և ուղեցույցներ
    • Ռեսուրսներ
Նվիրաբերել
Թարմացվող - Խնամքի հաստատությունների տնօրենների ընտրություններ

Թարմացվող - Խնամքի հաստատությունների տնօրենների ընտրություններ

Այս էջում մենք նպատակ ունենք տեղեկացնելու պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ընտրության հետ կապված վերջին զարգացումների մասին:

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն ակտիվորեն մասնակցում է տնօրեններին ընտրող հանձնաժողովներում որպես հանձնաժողովի անդամ։ Մեր նպատակն է հետևել, որպեսզի ընտրությունն ընթանա օրենսդրության համապատասխան և տնօրեն ընտրվեն անձինք, որոնք կապահովեն հաստատություններում խնամք ստացող բոլոր անձանց բարեկեցությանը և մարդու իրավունքները:

 

Կարևոր է նշել, որ բոլոր հասարակական կազմակերպությունները հնարավորություն ունեն ընդգրկվելու այդ հանձնաժողովներում, ինչպես սահմանված է ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշմամբ։ Այնուամենայնիվ, մենք հաճախ այս հանձնաժողովներում ընդգրկվելու համար դիմող միակ կազմակերպությունն ենք։ Այդ առումով կարևորում ենք մեր գործունեության հաշվետվողականությունը և այս բաժնում պարբերաբար թարմացնում ենք տեղեկություններ հանձնաժողովներում մեր մասնակցության և տնօրենների ընտրության մրցույթների արդյունքների ամփոփ տեղեկություններ։ 

 

Տնօրենների մրցույթների մասին թարմացումները տեղադրվում են ըստ ժամանակագրական հաջորդականության։ 


Ամսաթիվ՝ 2023 թվականի օգոստոսի 16

Կազմակերպություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Մրցույթի փուլը՝ թեստավորում

Հանձնաժողովի անդամ՝ Մուշեղ Հովսեփյան

 

Համապատասախանությունը օրենսդրությանը՝ Թեստավորման փուլն անցկացվել է կարգի համաձայն։

Արդյունքը՝ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլին ներկայացել է Կարինե Գասպարյանը։ 

Կարինե Գասպարյանը թեստավորման փուլը չի հաղթահարել։



Ամսաթիվ՝ 2023 թվականի օգոստոսի 9

Կազմակերպություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Մրցույթի փուլը՝ թեստավորում

Հանձնաժողովի անդամ՝ Մուշեղ Հովսեփյան

 

Համապատասախանությունը օրենսդրությանը՝ Թեստավորման փուլն անցկացվել է կարգի համաձայն։

Արդյունքը՝ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլին ներկայացել է Ռուզաննա Հովհաննիսյանը։ 

Թեստավորման փուլը չի հաղթահարել։



Ամսաթիվ՝ 2023 թվականի հուլիսի 11

Կազմակերպություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Մրցույթի փուլը՝ հարցազրույց

Հանձնաժողովի անդամ՝ Մուշեղ Հովսեփյան

 

Համապատասախանությունը օրենսդրությանը՝ Հարցազրույցի փուլն անցկացվել է կարգի համաձայն, ամբողջ ընթացքը տեսագրվել է։

Արդյունքը՝ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին ներկայացել է Մարինե Ղալաչյանը: Հանձնաժողովում կազմակերպության ներկայացուցիչը ձևավորված հարցարանի հիման վրա լրացուցիչ հարցեր է տվել երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի, բռնությունից պաշտպանության, որդեգրման ընթացակարգի, արդյունավետ հաղորդկցության, երեխայի լավագույն շահի վրա հիմնված որոշումների կայացման և ներկայացրած հայեցակարգի վերաբերյալ։ Կազմակերպության ներկայացուցիչը թեկնածուի պատասխանները հնարավոր 12 միավորից գնահատել է 6 միավոր։ 

Գաղտնի քվեարկության արդյունքում Մարինե Ղալաչյանը չի ընտրվել: 



Ամսաթիվ՝ 2023 թվականի հուլիսի 7

Կազմակերպություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Մրցույթի փուլը՝ թեստավորում

Հանձնաժողովի անդամ՝ Մուշեղ Հովսեփյան

 

Համապատասախանությունը օրենսդրությանը՝ Թեստավորման փուլն անցկացվել է կարգի համաձայն։

Արդյունքը՝ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլին ներկայացել են Մարինե Ղալաչյանը, Ալինա Ադամյանը, Ռուբեն Գոմցյանը և Ավետիք Ղուկասյանը:

Թեստավորման փուլը հաղթահարել է Մարինե Զուդելմանի Ղալաչյանը:



Ամսաթիվ՝ 2023 թվականի հունիսի 15

Կազմակերպություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Մրցույթի փուլը՝ թեստավորում

Հանձնաժողովի անդամ՝ Մուշեղ Հովսեփյան

 

Համապատասախանությունը օրենսդրությանը՝ Թեստավորման փուլն անցկացվել է կարգի համաձայն։

Արդյունքը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլին ներկայացել են Վարդան Միրզոյանը, Վահե Ենգոյանը, Ռուբեն Խլոյանը և Խաչատուր Բարսեղյանը: Թեստավորմանը չէր ներկայացել Մերինե Սուքիասյանը: Թեստավորման փուլը հաղթահարող չի եղել:



Ամսաթիվ՝ 2023 թվականի մայիսի 29

Կազմակերպություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Մրցույթի փուլը՝ թեստավորում

Հանձնաժողովի անդամ՝ Մուշեղ Հովսեփյան

 

Համապատասախանությունը օրենսդրությանը՝ Թեստավորման փուլն անցկացվել է կարգի համաձայն։

Արդյունքը՝ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլին ներկայացել են Մարինե Զուդելմանի Ղալաչյանը, Ալինա Մարտունի Ադամյանը և Ռուբեն Աշոտի Գոմցյանը: Թեստավորման փուլը հաղթահարող չի եղել:


 

16.06.2023

Article 19, Հոդված 19

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

© 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են