Նախապատմությունը
Մարդու իրավունքների խորհրդի 44/10 բանաձևի համաձայն՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը սկսել է իր հաջորդ թեմատիկ զեկույցի մշակումը, որը կենտրոնանալու է արհեստական բանականության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վրա: Մարդու իրավունքների խորհրդին զեկույցը կներկայացվի 2022 թվականի մարտին կայանալիք 49 -րդ նիստին:
Նպատակները
Իր զեկույցում Հատուկ զեկուցողը մտադիր է իրականացնել նորարարական հետազոտություն` հաշմանդամություն ունեցող անձանց վրա արհեստական բանականության (ԱԲ), մեքենայական ուսուցման (ՄՈՒ) և ավտոմատացված որոշումների կայացման (ԱՈԿ) նոր տեխնոլոգիաների ազդեցության մասին:
Հաշվի առնելով այս նոր տեխնոլոգիաների համաշխարհային արագ տարածումը, Հատուկ զեկուցողը ցանկանում է ուսումնասիրել, թե ինչպես դրանք կարող են առաջ մղել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և, նույնքան կարևոր, քննել նրանց վնաս պատճառելու ներուժը և դրանով իսկ նվազեցնել, մեղմացնել և վերացնել նման վնասները:
Հատուկ զեկուցողը նշում է Միավորված ազգերի կազմակերպության արդեն ձեռնարկած աշխատանքը, այդ թվում՝ թվանշային դարաշրջանում գաղտնիության իրավունքի մասին մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցը, որը ներկայացվել է Մարդու իրավունքների խորհրդին 48-րդ նստաշրջանում (A/HRC/48/31): Նա ցանկանում է առաջ տանել այս աշխատանքը` հղում անելով հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, որոնք սահմանված են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում (ՀՈՒԱԻԿ) և Հաշմանդամության և կայուն զարգացման նպատակների մասին ՄԱԿ-ի զեկույցում:
Բոլոր համապատասխան դերակատարների (պետություններ, քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքների ազգային հաստատություններ, հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններ, առևտրային ձեռնարկություններ և այլ շահագրգիռ կողմեր) հետ համագործակցելուց հետո նա ակնկալում է, որ զեկույցը ոչ միայն կբացահայտի լավ փորձը, այլ նաև կհստակեցնի «կարմիր գծերը»՝ հաստատված մարդու իրավունքների նորմերով։
Հատուկ զեկուցողն ակնկալում է, որ իր զեկույցը կառաջարկի համապատասխան դերակատարներին ներգրավվել ցիկլային եռափուլ գործընթացում:
1) Քարտեզագրում. Համապատասխան դերակատարները պետք է (1) բացահայտեն իրենց տարածքում նոր տեխնոլոգիաների կիրառումը, դրանց՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն առաջխաղացնելու ներուժը և խախտելու վտանգը, (2) ուսումնասիրեն գոյություն ունեցող իրավական պաշտպանության գործիքների հասանելիությունը, արդյունավետությունը և մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և ընդլայնման նպատակով, և (3) վերանայեն, թե որքանով են ազգային պաշտպանության ու խրախուսումների մեխանիզմները համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու և բարձրացնելու նպատակին:
2) Գործողություն. Առաջին ենթակետում առկա պաշտպանության բացերը հայտնաբերելով՝ համապատասխան դերակատարները պետք է (4) մշակեն և իրականացնեն համապատասխան «գործողությունների ծրագիր» այնպիսի միջոցներով, ինչպիսիք են կարողությունների զարգացումը, կրթությունը, ուղղորդումը, հայտնաբերված կարիքները բավարարելու համար ռեսուրսների ավելացումը, օրենսդրական փոփոխությունների առաջարկումը, և նախատեսեն այլ նպատակային միջոցառումներ, որոնք կպաշտպանեն և կբարձրացնեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:
3) Գնահատում. Գործողությունների ծրագիր ձևակերպելով՝ համապատասխան դերակատարները պետք է (5) մշտադիտարկեն և (6) գնահատեն ու վերլուծեն ձեռքբերումները և անհրաժեշտության դեպքում փոխեն ընթացքը:
Հարցաթերթը և ներդրումների ձևաչափը
Հատուկ զեկուցողը տեքստային ներդրումներ է ակնկալում պետություններից, Մարդու իրավունքների ազգային հաստատություններից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ՄԱԿ-ի գործակալություններից, գիտական հաստատություններից, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններից, կորպորացիաներից, անհատներից և այլ շահագրգիռ կողմերից:
Ներդրումները կարող են ուղարկվել հետևյալ հարցաթերթին պատասխանելու միջոցով (հասանելի է միայն անգլերեն) կամ ուղղակի, առանձին ներդրումների միջոցով:
Հատուկ զեկուցողը համապատասխան դերակատարներին է փոխանցում հետևյալ հարցաթերթերը՝
- Հարցաթերթ Ա - Պետություններ [Word | PDF]
- Հարցաթերթ Բ - ՀԿ-ներ, Մարդու իրավունքների ազգային հաստատություններ, հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքացիական հասարակություն [Word | PDF]
- Հարցաթերթ Գ - Առևտրային ձեռնարկություններ, առևտրային մարմիններ, գիտական հաստատություններ և համանման ձեռնարկություններ, որոնք զբաղվում են ԱԲ, ՄՈՒ և ԱՈԿ և նմանատիպ տեխնոլոգիաների մշակմամբ [Word | PDF]
Ներդրումները կարող են ուղարկվել մատչելի ձևաչափով (Word փաստաթուղթ) էլ. փոստի միջոցով ohchr-sr.disability@un.org հասցեին։
Բոլոր հայտերը պետք է ստացվեն մինչև նոյեմբերի 3-ը՝ ժամը 18:00-ն (CEST)։
Ձեր պատասխանը ներկայացնելիս խնդրում ենք նշել, թե արդյոք առարկություններ ունեք կայքում Ձեր պատասխանի հրապարակման առումով:
Հրահանգները
Էլ. փոստ՝ ohchr-sr.disability@un.org
Էլ. նամակի թեմայի տող՝ Inputs - SR Disability Report on armed conflict and disability
Վերջնաժամկետ՝ 2021 թ., նոյեմբերի 3, 18:00 CET
Բառերի սահմանափակում՝ Ցանկալի է մինչև 2500 բառ
Ձևաչափ՝ Մատչելի փաստաթուղթ (Word/մատչելի PDF)
Լեզու՝ Միայն անգլերեն
Ինչպե՞ս կօգտագործվի Ձեր ներդրումը
Վերը նշված ժամկետում ստացված տեղեկությունները կհարստացեն արհեստական բանականության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ Հատուկ զեկուցողի զեկույցը:
Մատչելի ձևաչափով ստացված բոլոր հայտերը կհրապարակվեն այս վեբ էջում, եթե հայտատուն հստակ չնշի, որ չի ցանկանում իր կարծիքը հրապարակայնորեն հասանելի դառնա:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ անմատչելի PDF ձևաչափով ստացված հայտերը չեն հրապարակվի, բայց կարող են հասանելի լինել ըստ պահանջի:
Սկզբնաղբյուրը՝ https://www.ohchr.org/EN/Issues/Disability/SRDisabilities/Pages/HRC49-Artificial-Intelligence-Report.aspx