Նվիրաբերի՛ր
Մենք հավատում ենք, որ մեծ փոփոխությունները կարող են իրական դառնալ փոխօգնությամբ։
Ինչպե՞ս աջակցել
Մենք հրավիրում ենք Ձեզ ներդրում ունենալու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործում՝ աջակցելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ին
Ձեր աջակցությունը, անկախ նրանից, թե 5$ է, թե 100$, կարող է օգնել մեզ ընդլայնելու մեր աշխատանքները և հասնելու հաշմանդամություն ունեցող ավելի շատ անձանց ամբողջ Հայաստանում։
Բանկ՝ Ինեկոբանկ ՓԲԸ, Հայաստան, Երևան, Թումանյան 17
Դրամային հաշիվ՝ 2050422374661001
Անուն՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ
Հասցե՝ Հայաստան, Երևան, Դավթաշեն 10 փ., 26
Եթե նախընտրում եք գումարը փոխանցել այլ տարբերակով կամ այլ հարցեր ունեք, կարող եք գրել մեզ հետևյալ էլ. փոստի հասցեով՝ info@dra.am:
«Մենք միայնակ կարող ենք շատ քիչ բան անել, իսկ միասին կարող ենք անել ավելին»
Հելեն Քելլեր
Անդամակցի՛ր
Մենք մշտապես բաց ենք բոլոր այն եռանդուն մարդկանց համար, որոնք ուզում են որպես անդամ աջակցել կազմակերպությանը
Պահանջներ
Կազմակերպության անդամ կարող եք դառնալ, եթե՝
- լրացել է Ձեր 18 տարին,
- ունեք ցանկություն նպաստելու ընդհանուր նպատակների իրագործմանը։
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների անդամությունը։
* Նախքան դիմելը խնդրում ենք համոզվել, որ դուք կարդացել եք կանոնադրությունը։
Դարձի՛ր կամավոր
Մենք ողջունում ենք մոտիվացված երիտասարդ կամավորների՝ մեզ միանալու ցանկությունը, որոնք ուզում են նպաստել ընդհանուր նպատակների իրագործմանը։ Հաշմանդամություն ունեցող կամավորների մասնակցությունը խրախուսվում է։
Պահանջներ
Կամավոր դառնալու համար դուք պետք է՝
- հարգեք մարդկային բազմազանությունը,
- ցուցաբերեք կազմակերպության արժեքներին նվիրվածություն։
*Կամավորների դերը հասնակալու համար առաջարկում ենք ծանոթանալ մեր ծրագրերին